«Ֆերրարի»-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն նշել է, որ ամբողջ թիմն աշխատում է մեկ ընդհանուր նպատակի հասնելու համար: Ալոնսոյի խոսքերով` ինքը լավատեսորեն է տրամադրված և նոր մրցաշրջանից ունի նոր հաղթանակների ակնկալիքներ.
«Ամբողջ թիմը լավատեսորեն է տրամադրված: Բոլորս աշխատում ենք մեկ ընդհանուր նպատակի հասնելու համար: Բայց նոր բոլիդի ներուժի մասին դեռևս վաղ է խոսել: Միայն մրցաշրջանը կարող է ցույց տալ, թե որքան ենք ուժեղ:
Իհարկե, ձմռանը մենք նույնպես փորձարկում կանցկացնենք, բայց դա բավարար չէ բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար: Միայն ավտոարշավի ժամանակ կարելի է հասկանալ բոլիդի իրական արագությունը»,- Ալոնսոյին մեջբերում է Autosport-ը:









































