Ռուսական տիեզերական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական հետախուզական հրթիռը, որը պետք է ուղևորվեր դեպի Մարս, բայց մնացել էր Երկիր մոլորակի ուղեծրում, մի քանի ժամվա ընթացքում կընկնի Երկիր մոլորակի վրա:
Ինչպես հաղորդում է Roscosmos-ը, Phobos-Ground-ը կարող է ընկնել Եվրոպայում, Հարավարևելյան Ասիայում, Ավստրալիայում կամ Հարավային Ամերիկայում: ԱՄՆ-ն, Կանադան և Ռուսաստանի տարածքի մեծ մասը դուրս են վտանգավոր գոտուց:
Associated Press-ը հայտնում է, որ գիտնականների կարծիքով՝ հրթիռը դժվար թե ընկնի մարդկանցով բնակեցված տարածք:










































