Իտալական մամուլը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Ալեքսանդր Կոլարովի ծառայություններով հետաքրքրվում են Միլանի «Ինտեր»-ը և Թուրինի «Յուվենթուս»-ը:
Կոլարովի տրանսֆերին վերաբերող բանակցություններն առաջինը սկսել է թուրինյան ակումբը, սակայն սերբ ֆուտբոլիստը կարող է հայտնվել նաև «Ինտեր»-ում` Տևեսի տեղափոխության ձախողման դեպքում:
Միևնույն ժամանակ «Յուվենթուս»-ը համարվում է ֆուտբոլիստի տրանսֆերի համար մղվող պայքարի առաջատարը: Թուրինյան ակումբի նախագահ Ջուզեպպե Մարոտտայի և Կոլարովի գործակալ Սերխիո Բերտիի` հունվարի 11-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է պաշտպանի հնարավոր տեղափոխությունը Անգլիայից Իտալիա:








































