«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Դարրոն Գիբսոնը տեղափոխվել է «Էվերթոն»: Այդ մասին հաղորդում է լիվերպուլյան ակումբի պաշտոնական կայքը: Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ կնվել է 4.5 տարվա պայմանագիր, իսկ «Յունայթեդ»-ը խաղացողի տրանսֆերի դիմաց «Էվերթոն»-ից ստացել է 500.000 ֆունտ: Իր նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա 4 համարի մարզաշապիկով:
Գիբսոնը «Յունայթեդ»-ի սան է, որի կազմում անցկացրել է 60 խաղ և խփել 10 գնդակ: Իռլանդիայի հավաքականի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 17 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ: «Էվերթոն»-ի նորեկը խոստովանեց, որ «Գուդիսոն Պարկ» տեղափոխվել իրեն խորհուրդ է տվել իր` արդեն նախկին խաղընկեր Ուեյն Ռունին:







































