Պաշտոնյաները հայտնում են, որ Եգիպտոսի ռազմական առաջնորդ, ֆելդմարշալ Հուսեյն Թանթավին երկուշաբթի օրը կայցելի Լիբիա` երկու երկրների միջև կապը խորացնելու նպատակով:
AFP-ն հաղորդում է, որ սա Թանթավիի առաջին այցը կլինի արտասահման` սկսած այն ժամանակվանից, ինչ Զինված ուժերի գերագույն խորհուրդը, որը նա ղեկավարում է, իր ձեռքը վերցրեց իշխանությունը` նախագահ Հոսնի Մուբարաքի հեռացվելուց հետո:
Ռազմական պաշտոնյան ասել է, որ այցի նպատակը կլինի «համագործակցության նոր հորիզոններ գտնելը և Լիբիայի վերականգնմանը խթանելը»:
Թանթավին Տրիպոլի կմեկնի բարձրաստիճան նախարարների և գործարարների ուղեկցությամբ։ Լիբիայի Ազգային անցումային խորհրդի հետ բանակցությունները հիմնականում կլինեն վերականգնման ու վերակառուցման ծրագրերի վերաբերյալ:









































