ՄԱԿ-ի նախկին դեսպան Ջոն Բոլթոնը հարցադրումներ է արել այն մասին, թե որքանով է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մասնագիտացած արտաքին քաղաքականության մեջ, և այն էլ այն ժամանակ, երբ նախագահն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում պայքարի մեջ է մտել հանրապետական Միթ Ռոմնիի հետ:
Daily Mail-ը գրում է, որ Բարաք Օբամայի նախագահության ընթացքում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձության` Ուսամա Բեն Լադենի սպանության մասին խոսելիս Բոլթոնն ասել է, որ նախագահն իրավունք չունի պնդելու, որ դա իր հաջողությունն էր: Բոլթոնն ասել է, որ ծիծաղելի է, երբ ԱՄՆ նախագահն իր քարոզարաշավին մասնակցում է որպես արտաքին քաղաքականության մեջ հաջողութուններ ունեցած մեկը, բայց նա իր հաջողությունն է համարում այն, որ ԱՄՆ ռազմածովայինների 6 հոգանոց խումբը սպանել է Ուսամա Բեն Լադենին:
Հիշեցնենք, որ նախագահ Օբաման հայտարարել էր «Ալ-Կաիդա»–ի գլխավոր առաջնորդ Ուսամա Բեն Լադենի սպանության մասին անցած տարվա մայիսի մեկին: Նախագահը սպանությունը համարել էր «ահաբեկչության դեմ պայքարի մինչև այժմ ունեցած ամենանշանավոր ձեռքբերումը»:












































