Friday, 12 06 2026
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով

Էթիկայի հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության երաշխիքը մեկն է՝ օրենքները կյանքի կոչելու կամքի առկայությունը. ԲՀԿ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության երաշխիքը մեկն է՝ օրենքները կյանքի կոչելու կամքի առկայությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նմա տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ հանձնաժողովի ամրագրած դրույթներն արդյունավետ կգործեն:

«Այս հարցը կարելի է տալ ցանկացած նոր նախաձեռնության դեպքում: Օրինակ՝ ի՞նչ երաշխիք կա, որ առավելագույնս արդյունավետ կգործի մեր կողմից ամեն տարի պարտաճանաչորեն լրամշակվող Ընտրական օրենսգիրքը: Ամեն անգամ թվում է, թե պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ, նորելուկ կամ ոչ նորելուկ ընտրակեղծարարների համար այդ լրամշակումները սողանքներ չեն թողնում: Եթե չլինի քաղաքական կամք, եթե վերոնշյալ հանձնաժողովի անդամներն օրենքի առջև պատասխանատվություն չզգան, ապա բնականաբար, Էթիկայի հանձնաժողովը կվերածվի շատ կասկածելի մի մարմնի»,- օրինակ բերեց Նաիրա Զոհրաբյանը:

Խորհրդարանականի խոսքով, վերջերս շատ է արծարծվում այն հարցը, որ այդ հանձնաժողովի անդամները պետք է լինեին հանրաճանաչ մարդիկ: «Բայց վերջին շրջանում հանրությանը հայտնի մարդկանց գերակշիռ մասի ընկալումներն այնքան են աղճատվել, և այսպես կոչված՝ էնտուզիազմով հայտնիները մեկ օրում այնքան արագ են վերափոխվում «շաբաշով» աշխատող կլիենտների, որ գուցե լավ է, որ հանրահայտ դեմքեր այդ հանձնաժողովում չկան: Կկարողանա՞ն Էթիկայի հանձնաժողովի անդամները իրենց միակ կարգադրիչը, պատվիրատուն համարել օրենքը՝ կախված է նրանցից»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ օրերս նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կազմավորվեց և իր անդրանիկ նիստը գումարեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ԲՀԿ-ական և ՕԵԿ-ական պատգամավորներ Վարդան Բոստանջյանի և Հեղինե Բիշարյանի համահեղինակությամբ, հունվարի 10-ին օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Դրանով, փաստորեն, նմանօրինակ մի հանձնաժողով էլ նախատեսվում է ստեղծել ԱԺ պատգամավորների համար:

Նախագծում հեղինակները մշակել են պատգամավորի վարքագծի կանոններ: Օրենսդիրը պետք է հարգի օրենքը, հանրության բարոյական նորմերը, պահպանի Ազգային ժողովի և նրա հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը, ամենուր դրսևորի պատգամավորին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերի քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ: Այս ամենը չանելու դեպքում հանձնաժողովը նրանց չի կարող ենթարկել պատասխանատվության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում