Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Նախընտրական քարոզարշավներին երգիչները վարձատրվում են ըստ արժանվույն. Արմինկա

Նախընտրական քարոզարշավներին` լինի դա խորհրդարանական, թե նախագահական, հաճախ մասնակցում են մեծ թվով երգիչ-երգչուհիներ: Գաղտնիք չէ նաև, որ նրանք այս կամ այն քաղաքական ուժի կողքին են կանգնում` ելնելով ոչ միայն իրենց քաղաքական դիրքորոշումից, այլև այն հանգամանքից, որ պարզապես գումար են վաստակում իրենց արվեստը հանրությանը ներկայացնելով:

«Առաջին լրատվական»-ը երգչուհի Արմինե Նահապետյանի` Արմինկայի հետ զրույցում փորձեց ճշտել նրա վերաբերմունքն այս երևույթի նկատմամբ, մասնակցե՞լ է արդյոք նախընտրական քարոզարշավներին ու բավարա՞ր են վարձատրվում վերջիններս:

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ նախընտրական քարոզարշավին մասնակցելու փաստն այնքանով է նորմալ, որ բոլոր ժամանակներում էլ քաղաքական այս կամ այն ուժի կողքին կան արտիստներ, որոնցից շատերը հարում են այդ կուսակցությանը կամ մասնակցում այն ակցիաներին, որոնք կազմակերպվում են մինչև ընտրությունները: Նրա խոսքով, համերգները կամ նախընտրական արշավները, որպես այդպիսին, նորմալ երևույթ են ամբողջ աշխարհում: «Ես վատ բան չեմ տեսնում այդտեղ»,- նկատեց երգչուհին` հավելելով, թե ինչ վերաբերում է երգիչների քաղաքականացվելուն, ապա դա անընդունելի է:

«Ես չեմ ողջունում այն փաստը, երբ երգիչները քաղաքականացվում են ու դառնում կոնկրետ անձանց կամ քաղաքական կուսակցությունների գործիքը, բայց մասնակցել քարոզարշավներին, երգել համերգներին ու կարողանալ մնալ անկախ այս ամենից` ողջունելի է ու գովելի»,- ասաց Արմինկան` խոստովանելով, որ բազմիցս երգել է տարբեր ժամանակներում, բայց թե՛ այդ ժամանակ, թե՛ դրանից հետո ինքն անկախ է որևէ կուսակցությունից կամ քաղաքական ուժից: Նրա խոսքով, երգիչն ինքն է որոշում` մասնակցե՞լ այդ քարոզարշավին, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է երգիչների վարձատրությանը, ովքեր այդ ընթացքում բավական բարձր են վարձատրվում, երգչուհին նշեց, որ «երգիչները վարձատրվում են ըստ արժանվույն», քանի որ ծանրաբեռնվածությունը բավական մեծ է: «Հնարավոր է` մեկ օրվա մեջ լինենք տարբեր քաղաքներում: Հիմնականում բոլորս մեկնում ենք մեր անձնական մեքենաներով: Ինչ-որ տեղ դա էլ է ծախս, որովհետև կարող ենք հասնել հանրապետության հեռավոր մարզերը»,- ընդգծեց նա`հավելելով, որ դա հավելյալ հնարավորություն է` ներկայանալ հեռավոր շրջանների բնակչությանը ու նրանց համար անվճար ելույթ ունենալ:

«Համերգները հիմնականում անցկացվում են բաց հրապարակներում, իսկ փակ դահլիճներում մարդիկ պարզապես կարող են գալ, վայելել երաժշտությունը, ապա լսել առաջնորդների խոսքը: Այսինքն` մեր կողմից դա փոքրիկ լումա է, որ անում ենք և՛ ժողովրդի համար, և՛ տվյալ կուսակցության կամ առաջնորդի համար, անկախ նրանից` հարում ենք, թե ոչ այդ կուսակցությանը»,- նշեց երգչուհին:

Արմինկան հայտնեց նաև, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հրավերի մասին խոսակցություններ իր հետ վաղուց է եղել, ու եթե այդ ժամանակ լինի Հայաստանում, անպայման կմասնակցի նախընտրական քարոզարշավին: «Որքան աշխատել եմ, աշխատել եմ ՀՀԿ կողմից, քանի որ առաջարկը եղել է նրա կողմից: Երգելուց ավել բան ինձնից չի պահանջվում, կամ ես ինքս չեմ ուզում անել դրանից ավելի ինչ-որ մի բան»,- ասաց երգչուհին` ընդգծելով, որ դրանով հանդերձ ինքը ոչ մի կուսակցության անդամ չէ, այլ պարզապես անում է իր աշխատանքը, որի համար լավ վարձատրվում է: «Ե՛վ նրանք են գոհ լինում, և՛ ես»,- խոսքը եզրափակեց երգչուհին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում