Այս օրերին «Ուրալ»-ը, որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը, ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայի Բելեկ քաղաքում: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Մանուչարյանը, ով նոր էր ապաքինվել, կրկին վնասվածք է ստացել և լքել հավաքը:
Սա «Ուրալ»-ի` 2012թ. առաջին ուսումնամարզական հավաքն է, որի ժամանակ թիմը կանցկացնի երեք ստուգողական հանդիպում. հունվարի 18-ին կհանդիպի Սամարայի «Կռիլյա Սովետով»-ին, իսկ հունվարի 22-ին և 26-ին` համապատասխանաբար Նալչիկի «Սպարտակ»-ին և Կրասնոյարսկի «Ենիսեյ»-ին:
«Ուրալ»-ը Ռուսաստան կվերադառնա հունվարի 27-ին:







































