Իսպանիայի ընթացիկ առաջնության շրջանակներում կայացած «Վիլյառեալ» – «Վալենսիա» խաղում, որն ավարտվեց 2:2 հաշվով, «դեղին սուզանավ»-ի ֆուտբոլիստները 15 վայրկյանում կատարեցին 15 փոխանցում` գրեթե բոլորը մեկ հպումով:
Այդ գրոհը դարպասի գրավումով չավարտվեց, սակայն հիացրեց «Էլ Մադրիգալ»-ում հավաքված ֆուտբոլասերներին:









































