Wednesday, 10 06 2026
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Transparency Int’l-ը փորձելու է վերադարձնել Երևանի կանաչ տարածքները

ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է Երևանի քաղաքապետարանին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին տրամադրել 1998-2009թթ. ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի կանաչ տարածքների վերաբերյալ տեղեկատվությունը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս փաստաթղթերի ու տեղեկությունների միջոցով իրենք ցանկանում են պատկերացում կազմել, թե 1998 թվականից մինչ այժմ ինչ փոփոխություններ են կրել մայրաքաղաքի կանաչ տարածքները, և դրանք հանրությանը վերադարձնելու ինչ հնարավորություններ դեռ կան:

Հակակոռուպցիոն կենտրոնն այժմ աշխատում է Երևանի գլխավոր հատակագծի ճշգրտման նախագծի վրա և պատրաստվում է 1998 թվականի դրությամբ մեր ունեցած Երևանի քարտեզի վրա (որտեղ հստակ երևում են մայրաքաղաքի նախկին կանաչ տարածքները) տեղադրել ստացված տեղեկատվության պատկերը, որը Երևանի կանաչ զանգվածի ներկա պատկերն է լինելու: «Այսինքն` դա յուրաքանչյուր տարածքի համար անձնագրի պես մի բան է լինելու, և հստակ ցույց ենք տալու, թե մոտ 10 տարվա ընթացքում ինչպես է փոխվել Երևանի կանաչ տարածքների պատկերը, ինչ կառույցներ են այդ վայրերում հայտնվել, ովքեր են աշխատել ու աշխատում դրանց վրա և ինչ նպատակով են այդ տարածքներն օգտագործվում»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլը» առայժմ տեղեկություններ է հավաքում այդ ամենի մասին: Արդեն կան տվյալներ որոշ կանաչ տարածքների վերաբերյալ, որոնցից ակնհայտ է դառնում, որ դրանցից մի քանիսի դեպքում հողակտորների վարձակալության ժամկետները լրանում են 2011, 2012 և 2013 թվականներին: «Որպես կանոն, քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքած անձինք անտեր են թողնում այդ կանաչ տարածքները կամ էլ չեն ապահովում պայմանագրերով նախատեսված իրենց պարտավորությունների իրականացումը: Մեր նպատակն այն է, որ այդ պայմանագրային ժամկետների ավարտից հետո այդ անձինք այլևս չշարունակեն պայմանագրային պարտավորությունների «իրականացումը», և պայմանագրերը չշարունակվեն հատկապես նրանց հետ, ովքեր ոչ պատշաճ քայլեր են իրականացրել, խախտել են նախագծերը, բետոնապատումներ են իրականացրել այնպիսի տարածքներում, որտեղ նման բան չի թույլատրվել կամ ոչ պատշաճ կառույցներով են պատել մայրաքաղաքի կանաչ տարածքները: Ուսումնասիրելով եղած տվյալները, փորձելու ենք փոքր-փոքր, կտոր-կտոր հետ բերել յուրաքանչյուր կանաչ տարածք, չնայած մի քիչ դժվար կլինի, քանի որ կարծես թե չկա շահագրգռվածություն քաղաքապետարանի կողմից»,- ասում է հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը:

Նշենք, որ Երևան քաղաքի մի շարք կանաչ տարածքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով դեռևս 2009թ. օգոստոսին էր ԹԻ ՀԿ-ն դիմել Երևանի քաղաքապետարանին, սակայն քաղաքապետարանը հրաժարվել էր տրամադրել այդ տեղեկատվությունը: ԹԻ ՀԿ-ն տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքով դիմել էր դատարան: ՀՀ վարչական դատարանը 2011թ. մայիսին բավարարել էր ԹԻ ՀԿ հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և պարտավորեցրել Երևանի քաղաքապետարանին տրամադրել հայցվող տեղեկատվությունը: Բողոքարկելով ՀՀ վարչական դատարանի վճիռը` Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան: 2011թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը, իսկ 2011թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել են հօգուտ կազմակերպության կայացրած դատական ակտերի դեմ քաղաքապետարանի բերած վերաքննիչ և վճռաբեկ բողոքները, ինչի արդյունքում ուժի մեջ է մնացել ՀՀ վարչական դատարանի 11.05.2011թ. վճիռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում