Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վստահություն է հայտնել, որ Իրանի վրա միջազգային հանրության սահմանած կոշտ պատժամիջոցները տալիս են իրենց պտուղները.
«Իրանը սկսել է զիջել իր դիրքերը՝ շնորհիվ սահմանված պատժամիջոցների և նրա միջուկային օբյեկտներին ռազմական հարված հասցնելու սպառնալիքի։ Առաջին անգամ եմ տեսնում, որ Իրանը սկսել է տատանվել ու նահանջել։ Ամենամեծ ազդեցությունն ունեցել է Իրանի Կենտրոնական բանկի դեմ սահմանված պատժամիջոցը։ Իրանը գիտի, որ ամեն դեպքում ստիպված է լինելու կանգ առնել։
Իրանը փորձում է իր միջուկային օբյեկտները քողարկել գետնի տակ։ Աշխարհի համար ամենամեծ վտանգը ներկայացնում է միջուկային զենքն արմատական իսլամիստները ձեռքն ընկնելը կամ էլ իսլամիստների կողմից սեփական միջուկային զենքի մշակումը։ Դրա առաջին դեպքը կարող է գրանցվել Պակիստանում, եթե Թալիբանը սկսի վերահսկել այն։ Իսկ երկրորդ դեպքը վերաբերում է այաթոլլահների ռեժիմին, եթե նա ստեղծի ատոմային ռումբ»։









































