Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է ՃՈ նախկին պետի գործով երկրորդ դատական նիստը: Դահլիճի մուտքի մոտ կանգնած դատաքննության ընթացքին է հետևել Իսրայել Հակոբկոխյանը»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Հարցին` դատական նիստին մասնակցում է Մարգար Օհանյանին կամ դատավարության այլ մասնակիցների աջակցելո՞ւ համար, հայտնի բռնցքամարտիկը պատասխանել է, որ որևէ մեկի չի աջակցում:
«Ուղղակի հետաքրքիր ա: Եկել եմ տեսնեմ, թե ինչ ա կատարվում: Հետաքրքրությունից»,- ասել է նա: Հետաքրքրությունից ելնելով` ժամանակ առ ժամանակ այլ դատական նիստերի էլ է՞ մասնակցում հարցին, Իսրայել Հակոբկոխյանն այս պատասխանն է տվել. «Հա, դե` տարբեր»: