Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, այսօր հայտնի է դարձել, որ սպանված թալիբներին անարագող ամերիկացի 4 ծովայինների ինքնությունը պարզվել է, և որ «առաջիկա մի քանի ժամերի ընթացքում» նրանք, ամենայն հավանականությամբ, կդատապարտվեն կատարած քրեական հանցանքի համար:
Ինչպես արդեն հաղորդել էինք, նրանցից երկուսին արդեն իսկ հարցաքննել են, բայց նրանց անունները չեն հայտնել: Ըստ CNN–ի, CBS-ի և ABC News-ի՝ 4 ծովայիններից բաղկացած խումբը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության՝ սպանված ապստամբներին անարգելու և ԱՄՆ զինված ուժերի համբավը խայտառակելու համար:
Ըստ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ռազմական հոգեբան Էուջենիա Ուեյսի՝ հավանական է, որ զինվորները սթրեսային վիճակում են եղել կամ «չափազանց վատ կատակ են արել»:






































