Աշխարհի ամենամեծ Ղուրանի ստեղծումը համարվել է Աֆղանստանի մեծագույն ձեռքբերումը։ Այն ներկայացվել է երկրի մայրաքաղաքում:
Գիրքն ունի ավելի քան 7 ոտնաչափ բարձրություն և 10 ոտնաչափ լայնություն։ 218 էջերը զարդարված են 30 տարբեր գեղագրական ձևավորումներով: Գրքի ստեղծման համար մոտ 5 տարի է պահանջվել:
Daily Mail-ը գրում է, որ հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ առաջին անգամ ներկայացվել է գիրքը, տեղի է ունեցել երեկ: Արարողությանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևորականներ և գիտնականներ: Արարողությունը համընկել է Քաբուլում Hakim Nasir Khusraw Balkhi մշակույթի կենտրոնի բացման հետ:
Khaama Press –ը հաղորդում է, որ ծրագիրը հովանավորվել է Նորին Գերազանցություն Ալհայ Սիյեդ Մանսուր Նադերիի կողմից, ով Աֆղանստանում շիա իսլամիստների առաջնորդն է և շատ հայտնի է կրոնական աշխարհում: