Իրաքի հյուսիսում երկու մեքենաների պայթյունի հետևանքով առնվազն 27 մարդ է վիրավորվել: Տուժածների մեջ կան նաև ոստիկաններ:
Ինչպես հայտնել են անվտանգության ծառայության ներկայացուցիչները, պայթյունները տեղի են ունեցել Կուրկիկ քաղաքի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների տների մերձակայքում:
Հիշեցնենք, որ այսօր Մոսուլում բախումների պատճառով մահացել են երեք զինյալներ: Զոհերից մեկն արաբական երկրի քաղաքացի է:
Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունն Իրաքի կառավարությունը վախենում է, որ ամերիկյան զորքերի դուրս գալուց հետո երկրում անկարգությունները մասսայական կդառնան։











































