Բրիտանական բուքմեյքերները հրաժարվում են 2012 թվականի Brit Awards երաժշտական մրցույթին խաղադրույքներ կատարել՝ լավագույն երգչուհի ընտրելու համար: Այս մասին գրում է ContactMusic-ը:
Բուքմեյքերները նշում են, որ այս տարի մրցույթում հաղթողն ակնհայտ է: Նրանց կարծիքով՝ հաղթելու է երգչուհի Ադելը: Մրցույթին, Ադելից բացի, կմասնակցեն նաև Florence+The Machine–ը և Ջեսի Ջեյը, Լորա Մարլինգը և Քեյք Բուշը:
2011 թվականը շատ հաջողակ տարի էր 23–ամյա Ադել Էդկինսի կարիերայի համար: Նրա թողարկած «21» անունով ալբոմը դարձավ աշխարհում ամենաշատ վաճառվածը: Իսկ երգերը դարձել են իսկական հիթեր:
Ադելը կմասնակցի Brit Awards-2012-ի «լավագույն երգ» և «լավագույն ալբոմ» անվանակարգերին։









































