Google-ից հայտնում են, որ ավելի քան 244 000 ստորագրություն է ստացվել Գերմանիայից, որով գերմանացիները պահանջում են Street View ծրագրով անճանաչելի դարձնել իրենց տները:
Հիշեցնենք, որ Street View ծրագրով Google-ն առաջարկում է մտնել եւ տեսնել, թե տվյալ փողոցում ինչ շենք եւ շինություններ կան:
Google-ի հաշվարկներով, այս պահանջը վերաբերում է Գերմանիայի 20 խոշոր քաղաքների բնակչության մոտ 3 տոկոսին:
Գերմանիայի կառավարությունն էլ իր հերթին նշել է, որ սա անձնական կյանքի անձեռնմխելիության ոտնահարում է:
Street View-ն հասանելի է 23 երկրում, եւ միայն Գերմանիայի քաղաքացիներն են բողոքել դրա դեմ: