Նորվեգիայի դատարանը երկրորդ հոգեբանական փորձաքննությունն է նշանակել երկրում իրականացված կրկնակի ահաբեկչության հեղինակ Անդերս Բրեյվիկի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դատավոր Վենչ Էլիզաբեթ Արնթզենը հայտարարել է, որ նոր փորձաքննությունն անհրաժեշտ է՝ առաջինի արդյունքների վերաբերյալ բոլոր կասկածները ցրելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին անցկացված առաջին հոգեբանական փորձաքննության արդյունքում բժիշկները հայտարարեցին, որ հանցագործության իրականացման պահին Բրեյվիկն անմեղսունակ է եղել, քանի որ նա տառապում է պարանոիդ-շիզոֆրենիայով:
2011թ. հուլիսի 22-ին Նորվեգիայում իրականացված կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվեց 77 մարդ:









































