Այս օրերին Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Կրասնոդար»-ի կազմում ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայի Բելեկ քաղաքում:
Հունվարի 12-ի մարզման ժամանակ անցկացվեց երկկողմանի հանդիպում, և Յուրա Մովսիսյանը խփեց իր հերթական գնդակը:
30 րոպե տևած հանդիպումն ավարտվեց Յուրայի խմբի` 3:0 հաշվով հաղթանակով: Մեկական գոլի հեղինակ դարձան Մովսիսյանը, Չուպերկին և Ժոաոզինյոն: Հիշեցնենք, որ Յուրան գոլի հեղինակ էր դարձել նաև «Կրասնոդար»-ի առաջին մարզման ժամանակ:









































