Լոնդոնի ոստիկանությունը երկու անգամ կրճատելու է այն անցորդների ստուգումների թիվը, որոնք իրավապահ մարմինների մոտ կասկած են հարուցում: Այս մասին հայտնում է The Guardian-ը` վկայակոչելով Լոնդոնի ոստիկանության ղեկավար Բեռնարդ Հոգան-Հաուին:
Պարբերականի տվյալների համաձայն՝ ոստիկանները փողոցում այլևս չեն կանգնեցնելու մարդկանց, որոնց կասկածում են մարիխուանայի ոչ մեծ չափաբաժին պահելու մեջ, և կենտրոնանալու են այն մարդկանց վրա, որոնց կասկածում են ծանր հանցագործություններ կամ զենք կրելու մեջ: Բացի այդ, Լոնդոնի ոստիկանները շարունակելու են մանրամասն ստուգումներ անցկացնել քաղաքի այն շրջաններում, որտեղ փնտրում են օրինախախտներին:
Այս փոփոխության պատճառը անհիմն ձերբակալությունների վերաբերյալ քաղաքացիների բազմաթիվ բողոքներն են: Ընդ որում, փորձագետները նշում են, որ աֆրոկարիբյան արտաքին ունեցողներին ոստիկանությունը ստուգում է 27 տոկոսով ավելի հաճախ, քան եվրոպացիներին:
Լոնդոնի ոստիկանության աշխատանքում տեղ գտած փոփոխությունները նաև անգլիական մի շարք քաղաքներում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների պատճառով են: Հոգան-Հաուի խոսքերով՝ անկարգությունների պատճառը ոստիկանների չափազանց կոշտ վերաբերմունքն էր գունավոր հասարակության նկատմամբ:









































