Ֆրանսիայի արևմուտքի Սեսոն Սևինյե քաղաքի իշխանությունները արգելել են «մադմուազել» դիմելաձևը:
Ինչպես հաղորդում է ВВС-ն, քաղաքի իշխանությունները ընդառաջ են գնացել ֆեմենական շարժման ակտիվիստներին, որոնք երկար ժամանակ պահանջում էին այդ բառը ճանաչել հնացած:
Այսուհետ «մադմուազել» դիմելաձևը չի կիրառվելու քաղաքային վարչության բոլոր պաշտոնական փաստաթղթերում: Դրա փոխարեն բոլոր կանանց դիմելու են «մադամ»: Այս քայլի կողմակիցները նշում են, որ նրանք պահանջում են արդարություն, քանի որ բոլոր տարիքի տղամարդկնաց ընդունված է դիմել «մսյո»` անկախ ընտանեկան կարգավիճակից:
Սեսոն-Սևվինյեի քաղաքապետ Միշել Բիանը պայքարում է խտրականության դեմ: 2008 թվականին նա հաղթանակ է տարել քաղաքապետի ընտրություններում սեռերի հավասարություն ծրագրով:
Սեսոն-Սևինյեն առաջին ֆրանսիական քաղաքը չէ, որը հրաժարվեց «մադմուազել» դիմելաձևից: 2007 թվականին Ռեն քաղաքը նույնպես դիմել էր այդ քայլին: Սակայն այս անգամ երկրում բռնկվել էր իսկական ֆեմենական արշավ` ընդդեմ այդ բառի: