Լոնդոնյան Sun ամսագիրը գրում է, որ 30-ամյա երգչուհի Բեյոնսեն և նրա 42-ամյա ամուսինը՝ ռեփեր Jay-Z-ը, երազում են նկարել երաժշտության պատմության մեջ առաջին տեսահոլովակը տիեզերքում: Այժմ նրանց ներկայացուցիչները բանակցություններ են վարում սըր Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic տիեզերանավ-ինքնաթիռի վրա այդ գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:
6 մետրանոց այդ սարքերի առաջին թռիչքը նախատեսվում է արդեն այս տարվա երկրորդ կեսին: Երկրից 21 կմ բարձրանալու համար յուրաքանչյուր ուղևոր ստիպված կլինի վճարել 780 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 1.25 մլն դոլար):
Անկշռության պայմաններում 6 րոպեանոց տեսահոլովակ նկարելու համար, բնականաբար, հավելյալ վճար կպահանջվի:
«Պրոդյուսերական ընկերություններն ուսումնասիրում են տիեզերքում առաջին տեսահոլովակը նկարելու հնարավորություն,- թերթին հայտնել է երաժշտական բիզնեսին մոտ կանգնած աղբյուրը,- Ամենահավանական թեկնածուներ են համարվում Բեյոնսեն և Jay-Z-ը: Դրա համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները»:











































