Աշխարհում ներկայումս 6.9 միլիարդ մարդ է ապրում, և Facebook ընկերությունը պատրաստվում է մինչև ամառվա վերջը իր կայքի օգտատեր դարձնել բնակչության 14 տոկոսին: Digital Trend-ը գրում է, որ, նոր հետազոտության համաձայն, մինչև օգոստոսի ավարտը կայքի օգտատերերի թիվը կհասնի 1 միլիարդի:
Նման եզրակացություն է արել iCrossing համաշխարհային թվային մարքեթինգային գործակալության բարձրակարգ վերլուծաբան Գրեգերի Լեոնսը:
Ըստ սոցիալական ցանցերի հսկայի վերջերս ներկայացրած վիճակագրական տվյալների` այժմ կայքի օգտատերերի թիվը հասնում է 800 միլիոնի: Բայց, Լենոսի կարծիքով, հնարավոր է, որ յոթ ամսում կայքին միանան ևս 200 միլիոն ակտիվ օգտատերեր:
Վերլուծաբանի այս կանխատեսումը հիմնված է Facebook-ում օգտատերերի թվի աճի ներկայիս մակարդակի վրա:











































