ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ քննարկելու համար Իրանի հարցը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ հեռախոսազրույցը հանդիսացել է ԱՄՆ-ի ու Իսրայելի ղեկավարության կանոնավոր շփումներից մեկը, և հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը։
Հեռախոսազրույցի մի զգալի մասը կողմերը նվիրել են իրանական զարգացումներին՝ քննարկելով միջազգային հանրության ջանքերը, որոնք Թեհրանին պետք է պատասխանատվության ենթարկեն իր միջազգային պարտավորությունները չկատարելու համար։












































