Saturday, 20 06 2026
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը

Ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում Դավոսի միջազգային տնտեսական ֆորումին

Ողջ աշխարհը պատրաստվում է հունվարի 25-29-ը կայանալիք Դավոսի միջազգային տնտեսական ֆորումին, որը համաշխարհային լուրջ նշանակություն ունի: Այս տարի ամենամյա այդ իրադարձությանն իր մասնակցության մասին արդեն հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ֆորումին ավանդաբար մասնակցում է նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

«Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել՝ ՀՀ նախագահի կամ այլ պաշտոնյայի գլխավորությամբ հայկական պատվիրակություն մասնակցելո՞ւ է արդյոք Դավոսի ֆորումին: Մեր հարցերին՝ ՀՀ նախագահը մասնակցելո՞ւ է արդյոք հունվարի 25-29-ը Դավոսում կայանալիք միջազգային տնտեսական ֆորումին, եթե՝ այո, ապա ի՞նչ է նախատեսվում ֆորումի ժամանակ, պատվիրակության կազմում ովքե՞ր են ընդգրկված, եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ ՀՀ-ն չի մասնակցում այդ ֆորումին, ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը պատասխանեց. «ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ՀՀ նախագահի հանդիպումների և այցերի մասին տեղեկացնում է պատշաճ կարգով և ժամանակին»:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանը մեզ պատասխանեց, որ այսօրվա դրությամբ վարչապետի Դավոս այցելության մասին խոսք չկա:

Ըստ ամենայնի՝ այս տարի ևս, ինչպես և անցած տարիներին, հայկական կողմը Դավոսում ներկայացված չի լինի: Վերջին անգամ Սերժ Սարգսյանը Դավոսի ֆորումին մասնակցել է 2009 թվականին՝ հայ-թուրքական երկխոսության «բուռն» շրջանում, որտեղ և հանդիպել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Մինչդեռ այդ ներկայացուցչական հավաքին սովորաբար մասնակցում են շուրջ 100 երկրների պատվիրակներ՝ պետությունների նախագահների և կառավարությունների ղեկավարների մակարդակներով:

Ընդ որում, այդ բարձր ամբիոնից և ֆորումի շրջանակներում երկկողմ հանդիպումների ընթացքում Ադրբեջանի նախագահը զերծ չի մնում զանազան հակահայկական հայտարարություններ անելուց, որոնք պարզապես անպատասխան են մնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում