Հարավային Կորեայի մի պաշտոնյա հայտնում է, որ Հյուսիսային Կորեան այս շաբաթ երեք հեռահար բալիստիկ հրթիռ է փորձարկել:
Պաշտպանության նախարարության պաշտոնյան ասել է, որ Հյուսիսային Կորեան KN-02 հրթիռները դեպի իր արևմտյան ջրային տարածք է արձակել չորեքշաբթի օրը: Պաշտոնյան խոսել է՝ առանց իր անունը հայտնելու: Հրթիռները կարող են հասնել մինչև 120 կիլոմետր հեռավորություն վրա գտնվող տարածքներ:
Ճապոնական Sankei Shimbun թերթը առաջինն էր հայտնել փորձարկման մասին:
Associated Press-ը գրում է, որ Հյուսիային Կորեան պարբերաբար հրթիռների փորձարկումներ է անցկացնում: Օրինակ՝ հրթիռային փորձարկում էր իրականացվել դեկտեմբերի 19-ին՝ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ հայտարարվել էր Կիմ Չեն Իրի մահվան լուրը:









































