Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր հայտնել է, որ դադարեցնում է կենտրոնական և հարավային Սոմալիում 1.1 միլիոն մարդկանց սննդի մատակարարումն այն բանից հետո, երբ իսլամական զինյալներն արգելափակել են առաքումների մի մասը:
Սոմալիի վարչապետը Reuters-ին հայտնել է, որ սննդի մատակարարման դադարեցումը կարող է վատթարացնել ճգնաժամը երկրում, որտեղ 250.000 բնակիչ արդեն ապրում է սովի պայմաններում, իսկ ընդհանուր առմամբ 4 միլիոն մարդ օգնության կարիք ունի:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը վերջին գործակալություններից է, որ դեռ աշխատում է ապստամբների կողմից զավթված տարածքներում, հայտնել ,է որ զինյալներն անցած տարվա դեկտեմբերի կեսերից կանգնեցրել են իրենց բեռնատար մեքենաները Շաբելե և Գալգադուդ շրջաններում:









































