Грузия Online-ի փոխանցմամբ, Heritage Foundation-ի և The Wall Street Journal-ի կողմից պատրաստված 2012 թվականի տնտեսական ազատության ինդեքսի (2012 Index of Economic Freedom) աղյուսակում Վրաստանը 69.4 միավորով զբաղեցրել է 34-րդ տեղը։
Նախորդ տարի Վրաստանը 70.4 միավորով 29-րդն էր։ Եվրոպական մասշտաբով Վրաստանը 43 երկրների թվում 16-րդն է։ Հայաստանը 39-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը՝ 91-րդ։
Տնտեսական ազատության ինդեքսը հրապարակվում է ամեն տարի և հենվում է 4 հիմնական չափորոշիչների վրա. տնտեսական կյանքին պետության միջամտություն, իշխանական մարմինների արդյունավետություն, օրենքների իրագործում և բաց շուկաներ։











































