Փարիզի դատարանը հրաժարվել է քննել Renault ավտոկոնցեռնի հիմնադրի ժառանգների հայցը, որոնք պահանջում են փոխհատուցում վճարել 1945 թ. ընկերության ազգայնացման համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, մայիսին Ռենոյի 7 թոռները համապատասխան հայցով դիմել էին Փարիզի դատարան: Նրանց պապը՝ Լուի Ռենոն, 1944 թ. սեպտեմբերին ձերբակալվել է և մեղադրվել նացիստների հետ համագործակցելու մեջ: Դրանից մեկ տարի անց նա մահացել է բանտում, իսկ 1945 թ. հունվարին Ֆրանսիայի իշխանությունները որոշեցին ազգայնացնել Renault-ը:
Ռենոյի ժառանգները հայտարարել են, որ ընկերության ազգայնացումը, որի ամենախոշոր բաժնետերը Ֆրանսիան է, հակասահմանադրական է եղել և օրինական կհամարվեր միայն այն դեպքում, եթե Renault-ի սեփականատերը մեղավոր ճանաչվեր:












































