Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3.6 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 388.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 388.75 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը աճել է 0.57-ով և կազմել 387.61 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 389-392 դրամով և գնել՝ 385-387.5 դրամով:








































