Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնը հունվարի 9-ին գերմանացի գրող Թեոդոր Ֆոնտանի «Էֆֆի Բրիստ» ներկայացման պրեմիերան ներկայացրել է Facebook սոցիալական ցանցում: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թատրոնի մամուլի ծառայությանը, «Էֆֆի Բրիստը» դարձել է առաջին ներկայացումը, որը բեմադրվել է սոցցանցում:
Թատրոնը Facebook-ում էջ է բացել՝ «օնլայն-բեմ» անվանմամբ, որտեղ աշխատակիցները նկարներ էին գցում, թարմացնում էին կարգավիճակները և մեկնաբանություններ թողնում հերոսների անունից: 1,2 հազար հանդիսատեսներ նույնպես մանակցությունն են ունեցել ներկայացման բեմադրման գործում` ընտրելով գլխավոր հերոսուհի Էֆֆի Բրիստի համար հագուստներ:
Ներկայացումն ունեցել է իր Theo von Tain մոդերատորը, որը հանդիսատեսներին խնդրել է հարմարավետ զբաղեցնել իրենց տեղերը և դրանք չլքել ներկայացման ժամանակ: Թատրոնի մամուլի ծառայությունում հայտարարել են, թե չի բացառվում, որ ապագայում այլ ներկայացումներ կհայտնվեն սոցցանցում:











































