Իսպանիայի Գավաթի խաղարկության շրջանակներում տեղի ունեցան ևս 3 հանդիպումներ:
«Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում «Սևիլիա»-ն ընդունել էր «Վալենսիա»-ին: Տանտերերը կարողացան առավելության հասնել իրենց հակառակորդի նկատմամբ, սակայն 2:1 հաշիվը Մարսելինո Տորալի սաներին հաջորդ փուլ դուրս գալու համար բավական չեղավ: Ռոբերտո Սոլդադոյի` 67-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ քառորդ եզրափակիչում կխաղա «Վալենսիա»-ն:
Գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Սևիլիա» – «Վալենսիա»` 2:1
0:1 Սոլդադո (67’), 1:1 Ռակիտիչ (70’), 2:1 Վիկտոր Ռուիս (90+1’)
«Լևանտե» – «Ալկորկոն»` 4:0
1:0 Բարկերո (23’), 2:0 Ռոջեր Մատրի (45’), 3:0 Իբորրա (52’), 4:0 Ռուբեն Սուարես (66’)
«Էսպանյոլ» – «Կորդոբա»` 4:2
1:0 Ալվարո (9’), 2:0 Ալվարո (20’), 3:0 Դիդակ Վիլլա (35’), 3:1 Ալբերտո (40’), 3:2 Պեպե Դիաս (49’), 4:2 Ալվարո (88’)









































