Associated Press-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Տիմոտի Գայտները Չինաստանի կառավարությանը կոչ է արել կրճատել իրանական նավթի ներկրումը։ Այս հայտարարությունն արվել է Գայտների չինական այցի ժամանակ, որի շրջանակներում նա հանդիպում է ունեցել Չինաստանի վարչապետի հետ։
Նշվում է, որ ներկայումս ԱՄՆ-ը զբաղված է գլոբալ դիվանագիտական միության ստեղծման աշխատանքներով, ինչը միտված է Իրանի նկատմամբ գործադրվող ճնշման ուժեղացմանը։
Հիշեցնենք, որ երեկ ամերիկացի մի խումբ սենատորներ դիմել էին ԵՄ-ին՝ իրանական նավթի ներկրման վրա բեռնարգելք դնելու հարցում չհապաղելու խնդրանքով։











































