Friday, 12 06 2026
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»

Բանակի իրական թշնամին

Հայկական մամուլում տարածվել, իսկ պաշտպանության նախարարությունն էլ հաստատել է տեղեկությունը, որ զորամասերից մեկում ջրծաղիկի հետևանքով մահացել է վեց ամսվա զինծառայող Հայկ Խաչատրյանը: Նա մահացել է իր առողջական խնդիրների հանդեպ զորամասի պատասխանատուների անփութության պատճառով: Համենայնդեպս, դժվար է պատկերացնել, որ ջրծաղիկը կարող էր ինքնին մահացու լինել, թեև հայկական զինուժի ղեկավարությունը կարող է նաև նման բան պատկերացնել և տարածել իր սովորությանը համապատասխան` մի հաղորդագրություն, որ զինվորն իրականում ինքնասպան է եղել, պարզապես ջրծաղիկով է ինքնասպան եղել:

Իսկ հայկական բանակում տեղի է ունեցել հերթական ողբերգությունը, որը, ըստ էության, սպանություն է, ոչ թե դժբախտ պատահար, որովհետև անտարբերությունն էլ սպանության զենք է, որը կարող է մարդու կյանք արժենալ: Իշխանության մյուս կանխատեսելի արձագանքը կլինի այն, թե կատարվածը, իհարկե, մեծ ողբերգություն է, բայց դե, հիմա բոլոր բանակներում էլ նման բաներ լինում են, կարևորը, որ վիճակագրությունը նվազում է:

Ինչպես տեսնում ենք, հայկական բանակի ղեկավարության արձագանքների, այսպես ասած, ավանդական շրջանակը բացարձակապես անհամարժեք է մեկը մեկին հաջորդող ողբերգությունների շղթային,և հարցերը տեղափոխվում են զավեշտի հարթություն: Համենայնդեպս, այն, որ բանակի ղեկավարությունում հարցերը լուրջ հարթության վրա դրված չեն, վկայում են առկա արատավոր երևույթների պերմանենտ շարունակությունն ու դրսևորումները: Ընդ որում, ինչպես տեսնում ենք, դրսևորումներն ունեն բավական լայն դիապազոն, ինչը վկայում է այն մասին, որ խոսքը կառավարման համակարգի ընդհանրապես խեղվածության մասին է, ոչ թե դրա մի օղակի կամ մի ուղղության: Այսինքն` Հայաստանի զինված ուժերում կա համակարգային արմատական վերափոխումների անհրաժեշտություն, որովհետև համակարգն ինքը հայտնվել է այնպիսի մի «բարոյական մաշվածության» պայմաններում, որ անհնար է ասել, թե հաջորդ պահին որ մեխանիզմում տեղի կունենա խափանումը, ինչը կարժենա հերթական զինվորի մահվան պատճառ, որտեղ կկատարվի հերթական ողբերգությունն ու ինչ հենքի վրա: Այսինքն` հայկական զինուժը դարձել է հասարակության համար բացարձակապես անկանխատեսելի, անկառավարելի մի մարմին, որը կյանքեր է խժռում արդեն տարերայնորեն:

Այս ամենի մասին պետք է մտածել, այս ամենի մասին պետք է վերջապես հրապարակայնորեն և լրջորեն խոսել, քննարկել, հետևություններ անել: Խոսքը մեր պետության կարևորագույն օղակի մասին է, որի արատները լռության մատնելով` մենք ոչ թե թշնամու աչքն ենք հանում, այլ հանում ենք մեր իսկ աչքը` ներսից, ընդ որում, ինչպես դեպքերն են ցույց տալիս՝ հանում ենք բառիս բուն և պատկերավոր իմաստով: Ջայլամի քաղաքականությունը, խնդիրները լռության մատնելու քաղաքականությունը, ընդ որում` այդ լռությունը ներկայացնելով որպես բանակի և պետության շահ, բացարձակապես արդյունավետ չէ: Այդ պարզ իրողությունը պետք է հասկանալ և պետք է բանակի թշնամիներ չորոնել հասարակական մտահոգության դաշտում, քանի որ բանակի թշնամին արդեն կա, և պարզ է, որ այդ թշնամին անորակ, անարդյունավետ և ոչ կոմպետենտ կառավարումն է, որ բացարձակ անհամարժեք է թե արտաքին, թե ներհասարակական միտումներին և իրողություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում