Մոլդովայում մոտ ժամանակներս կարգելեն արագ սննդի վաճառքը դպրոցի տարածքում և նրան մոտ գտնվող կետերում: Այդպիսի միջոցներ է նախատեսում երեկ երկրի կառավարության կողմից ընդունված նոր օրինագիծը:
Ինչպես հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով Մոլոդովայի կառավարությանը, առաջարկված փոփոխությունները նախատեսում են նախադպրոցական և դպրոցական հաստատություններում և դրանից 100 մետր շառավղով հեռավորության վրա արգելել երեխաների համար խորհուրդ չտրվող սննդի պատրաստումը և վաճառքը: Օրենքը խախտողները կտուգանվեն:
Արգելված ապրանքների տակ հասկացվում է առողջության համար վտանգ ներկայացնող սննդային հավելումներով, աղով ու շաքարով հարուստ սնունդը: Այդպիսի ապրանքների ցուցակը Մոլոդովայի առողջապահության նախարարությունը կկազմի առաջիկա երկու ամիսների ընթացքում:
Այս պահին Մոլդովայի դպրոցների մեծ մասում և դրանց հարևանությամբ վաճառվում է արագ սննդի մեծ տեսականի, որը վնասակար են երեխաների առողջությանը և վատ է անդրադառնում նրանց աճի և զարգացման վրա:






































