Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակեցրել է հատուկ խմբի կազմը, որը Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վարձակալության պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններ է վարելու ռուսական կողմի հետ։
Ներկայումս Ռուսաստանն այդ կայանի վարձակալության համար ադրբեջանական կողմին վճարում է 7 միլիոն դոլար, իսկ Ադրբեջանը ցանկանում է այն հասցնել 15 միլիոն դոլարի։ Ռուսաստանը Գաբալայի ՌՏԿ-ն վարձակալել է 2002 թվականին՝ 10 տարով։ Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետը սպառվում է այս տարվա դեկտեմբերին, ինչի համար էլ ի հայտ է եկել դրա երկարաձգման հարցը։
Հիշեցնենք, որ ներկայումս Ռուսաստանը մտադիր է մինչև 2019 թվականը Գաբալայում գործող «Դարյալ» տիպի (խորհրդային ժամանակ կառուցված) ՌՏԿ-ն փոխարինել նորագույն Воронеж-ВП տիպի ՌՏԿ-ով։











































