Վաղը ՀՀ կառավարությունը նախատեսում է հավանություն տալ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող հիմնադրամի ստեղծմանը, որի նպատակը կլինի հայագիտության զարգացմանն ուղղված գործընթացները արդյունավետ դարձնելը: Հիմնադրամի ստեղծումը նախատեսվում է Հայագիտության զարգացման հայեցակարգով և հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թթ. ռազմավարությամբ, որոնց ՀՀ կառավարությունը նախատեսում է հավանություն տալ նիստում:
Նշենք, որ հայագիտության ասպարեզում առաջին խոշոր քայլը կատարել են Մխիթարյան միաբանները իրենց երկու կենտրոններում (1717 թ.` Վենետիկ, 1811 թ.` Վիեննա):
XIX դարում և XX դարի սկզբին հայագիտության կարևոր կենտրոններ են հիմնվել եվրոպական մի շարք քաղաքներում (Փարիզ, Մյունխեն, Բեռլին, Լայպցիգ) և Հալեպում:







































