Ընդունված է, որ շունը մարդու լավագույն ընկերն է, սակայն կատուներն էլ ունեն իրենց դրական ազդեցությունը մարդկանց կյանքի վրա:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կատուները կարող են բուժել բազմաթիվ հիվանդություններ:
Ինչպես գրում է mignews.com-ը, Իսրայելում կատուն բուժել է մի աղջկա ասթմա հիվանդությունը:
Հրեական JN1 հեռուստաալիքով աղջիկը ելույթ է ունեցել ու ասել որ իր հիվանդությունը բուժել է իր կատուն:









































