Twitter-ն իր դժգոհությունն է հայտնել Google-ի նոր որոշման դեմ, ըստ որի՝ Google+ սոցիալական ցանցը նույնես կմտցվի սոցիալական որոնման համակարգի արդյունքների մեջ:
Ինչպես արդեն հաղորդել էինք, Search plus Your World նոր ծառայությունը որոնման արդյունքների մեջ կմտցնի նաև սոցիալական ցանցի տվյալները:
BBC-ն գրում է, որ Twitter-ի իրավապաշտպան Ալեքս Մակգիլիվրեյը Twitter –ի իր հաղորդագրության մեջ այս որոշման ընդունման մասին գրել է. «Վատ օր՝ համացանցի համար»:
Google-ն այս կերպ փորձում է առաջ մղել իր սոցիալական ցանցը, որը շարունակական պայքարի մեջ է գտնվում Facebook-ի հետ:






































