Լոնդոնի «Չելսի»-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար կիսապաշտպաններից մեկին` Անխել Դի Մարիային:
23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց անգլիական ակումբը պատրաստ է իսպանական կողմին առաջարկել 42.5 մլն եվրո: Mirror Football-ը տեղեկացնում է, որ Դի Մարիան հանդիպել է «Չելսի»-ի նեկայացուցիչների հետ և քննարկել անձնական պայմանագրի մանրամասները:
Ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 14 հանդիպում` խփելով 4 գնդակ և կատարելով 13 գոլային փոխանցում:
Նշենք, որ «Չելսի»-ն երկար ժամանակ ցանկանում էր ձեռք բերել «արքայական» ակումբի մեկ այլ արգենտինացի ֆուտբոլիստի` Գոնսալո Իգուաինին, սակայն թե´ ակումբը, թե´ ֆուտբոլիստը մերժեցին անգլիական ակումբին:




































