Անգլիայի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտեն մերժեց «Մանչեսթեր Սիթի»-ի բողոքարկումը և չեղյալ չհամարեց մանչեսթերյան դերբիում «քաղաքայիններ»-ի կենտրոնական պաշտպան Վենսան Կոմպանիի ստացած կարմիր քարտը` բելգիացուն որակազրկելով 4 խաղով:
Հիշեցնենք, որ 25-ամյա պաշտպանն Անգլիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում` «Մանչսեթեր Յունայթեդ»-ի հետ խաղում, 12-րդ րոպեին ստացավ կարմիր քարտ` երկու ոտքերով սահանկում կատարելու համար:
Այսպիսով` Կոմպանին բաց կթողնի Անգլիական Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Լիվերպուլ»-ի հետ երկու հանդիպումները, ինչպես նաև Անգլիայի Պրեմիեր Լիգայում կայանալիք «Ուիգան»-ի և «Տոտտենհեմ»-ի հետ խաղերը:






































