Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ` Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը դժգոհություն է հայտնել իր երկրում ընթացող իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումից.
«Սիրիական «կրակը» կարող է տարածվել նաև Թուրքիայում։ Եթե այրվում է տան մի սենյակը, ապա կրակն անխուսափելիորեն կտարածվի նաև հարևան սենյակներով։ Կրակի տարածումը կանխելու, մեր եղբայրների ու քույրերի տանջանքներին վերջ դնելու համար մենք պետք է միավորենք բոլոր ջանքերը ու համատեղ մարենք կրակը»։











































