Առնվազն 13 մարդ մահացել և տասը լուրջ վնասվածներ են ստացել Հնդկաստանի հյուսիսում չորեքշաբթի օրը առավոտյան, երբ 23 ուղևոր տեղափոխող ավտոբուսը ժայռից ընկել է ներքև: Այս մասին հայտնում է Hindu թերթի կայքը` վկայակոչելով ոստիկանությունում ունեցած աղբյուրներին:
Ողբերգությունը տեղի է ունեցել Ուտարակխանդ նահանգում: Ավտոբուսը ընկել է 50 մետր բարձրությամբ կիրճը: Նախնական տվյալների համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը խիտ մառախուղն է եղել:









































