Հունվարի 10-ին` ժամը 18.10-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել Սիսավան գյուղի` նախկինում 3 անգամ դատապարտված, 33-ամյա մի բնակչի:
Վերջինիս մոտ հայտնաբերվել է կանեփանման բույսի չորացված զանգված:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:








































