Չորեքշաբթի առավոտյան Ինդոնեզիայի արևմտյան ափերը ողողող ջրերում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Մասնագետները հավանական ցունամիի զգուշացում են արել: Associated Press-ը հաղորդում է, որ վնասների և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան:
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրաշարժը նախնական 7.3 մագնիտուդ հզորություն է ունեցել:
Շրջանային մայրաքաղաք Banda Aceh-ի բնակիչները սարսափած դուրս են եկել փողոցներ:
Տեղական ոստիկանության ներկայացուցիչներից մեկը, սակայն, ասել է, որ լուրջ վնաս չի գրանցվել:
Չնայած, որ հավանական ցունամիի զգուշացում է եղել, երկրաշարժից մեկ ժամ անց դեռ ցունամիի նշաններ չեն եղել:










































