ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերն անիմաստ է համարել Եգիպտոսի առաջին ընտրություններում Իսլամիստական կուսակցության հաջողության վերաբերյալ անհանգստությունները, քանի որ դա եգիպտացիների կամքն է:
Chron.com-ը հայտնում է, որ Քարթերի՝ Ատլանտայում հիմնված Carter Center-ը դեռևս անցած տարվա նոյեմբերից 40 հոգի է ուղարկել Եգիպտոս՝ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։
Քարթերն ասել է, որ իր կազմակերպությունը մինչ այժմ շատ գոհ է ընտրությունների ընթացքից:











































