Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կարճատև ընդմիջումից հետո վերսկսում է իր ներկայացումները:
Հունվարի 18-ին հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, որի երաժշտական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Կարեն Դուրգարյանն է, ռեժիսորը` Գեղամ Գրիգորյանը:
Հունվարի 21-ին Օպերայի բեմում Բալետի երեկո է: Ծրագրում կլինեն ռոմանտիկ, դասական և ժամանակակից գործեր (գլխավոր բալետմայստերն է Ռուդոլֆ Խառատյանը):
Հունվարի 26-ին կներկայացվի «Ալմաստ» օպերան: Օպերայի դիրիժորն է Յուրի Դավթյանը, բեմադրող ռեժիսորը` Գեորգի Իսահակյանը (Ռուսաստան):
Բալետի սիրահարները հունվարի 28-ին կկարողանան դիտել «Գայանե» բալետը: Բալետի գլխավոր դիրիժորը և երաժշտական ղեկավարը Կարեն Դուրգարյանն է, բեմադրության հեղինակը` Վիլեն Գալստյանը:










































