Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

«Եթե Գլխավոր շտաբի պետն ահաբեկիչ է, ապա վարչապետն ո՞վ է». թուրքական ընդդիմության առաջնորդ

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, Ստամբուլի կենտրոնական «Թաքսիմ» հրապարակում ընդդիմությունը կազմակերպել է բողոքի ակցիա։ Ակցիայի մասնակիցներն իրենց բուռն բողոքն են արտահայտել Ստամբուլի դատախազության այն որոշման դեմ, որն առնչվում է երկրի հիմնական ընդդիմադիր ուժ, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին «Էրգենեկոն» գործի շրջանակներում քրեական պատասխանատվության ենթարկելուն։

Ստամբուլի դատախազությունը Քըլըչդարօղլուին անձեռնմխելիությունից զրկելու համար դիմել է երկրի խորհրդարանին։ Այս կապակցությամբ ԺՀԿ-ի հազարավոր համակիրներ Ստամբուլում իրենց զայրույթն են արտահայտել այդ որոշման դեմ։ Նրանք «զինված» են եղել ԺՀԿ-ի դրոշներով ու Քըլըչդարօղլուի նկարներով՝ վանկարկելով «Թուրքիայում տեղ չկա բռնապետության համար», «Էրդողանը բռնապետ է», «Էրդողա՛ն, հեռացի՛ր» և այլն։

Ոստիկանությունը չի միջամտել ակցիային։ Լրագրողների հետ զրույցում Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ ակցիան կրել է խաղաղ բնույթ. «Դա իմ համակիրների ձգտումն է ցույց տալու, որ իրենք համաձայն չեն բռնապետության որոշման հետ։ Ես չեմ վախենում ձերբակալությունից, սակայն ընդդիմության առաջնորդի դեմ քրեական գործ հարուցելն անհեթեթություն է։ Մենք իշխանություններին թույլ չենք տա երկրում ոչնչացնել ժողովրդավարությունը»։

Քըլըչդարօղլուն անդրադարձել է նաև հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին (2008-2010) պետ Իլքեր Բաշբուղի կալանավորմանը. «Եթե Գլխավոր շտաբի պետն ահաբեկիչ է, ապա այդ դեպքում ո՞վ է վարչապետը։ Մեր ուղեղներում արդեն չի տեղավորվում, որ կարող ենք ունենալ ահաբեկիչ Գլխավոր շտաբի պետ»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն` Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին նախարարների խորհրդի առաջարկով նշանակում է երկրի նախագահը: Իր պարտականությունների ու լիազորությունների իրականացման ժամանակ նա պատասխանատու է երկրի վարչապետին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում