Տոնական օրերին արտառոց հանցագործություններ չեն գրանցվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանը` ներկայացնելով տոնական օրերին քաղաքում գրանցված հանցագործությունների պատկերը: Ըստ նրա` տոնական օրերին շատ հանցագործություններ չեն եղել:
«Միայն գրանցել ենք մի քանի դանակահարության դեպք: Ավելի արտառոց դեպքեր չեն եղել, և շատ հանգիստ են եղել այդ օրերը: Ոստիկանությունն անցկացրել է ուժեղացված ծառայություն: Ես հստակ տվյալներ այս պահին չեմ կարող ներկայացնել, սակայն կհաստատեմ, որ արտառոց դեպքեր չեն եղել»,- ամփոփեց Ներսիկ Նազարյանը:











































